ՕՐԵՆՔԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 8-րդ հոդվածում`
1) 2-րդ եւ 8-րդ կետերը «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով`
«11) ծխախոտի արտադրանքի ներմուծման եւ օտարման գործարքների հարկվող շրջանառությունը որոշվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ կետով`
«31) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող եւ (կամ) ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 32-րդ կետով`
«32) դիզելային վառելիքի ներմուծումը եւ (կամ) օտարումը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի եւ 2-րդ հոդվածի 1-ին կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
20.10.2010
ՀՕ-129