ՕՐԵՆՔԸ
«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.10.2010
Հոդված 1.
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի 11-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.
«ժ) տեղեկատվություն` մշակութային ծառայությունների` թատերահամերգային, զանգվածային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի ժամանակ կատարողների կողմից կենդանի կատարման կամ որեւէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործման մասին:».
2) 3-րդ կետը «այլ եղանակներով» բառերից հետո լրացնել «, ներառյալ` գովազդի բոլոր միջոցները» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
29.10.2010
ՀՕ-144