Armenian      
Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2010

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում`  քաղաքացիների կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված բժշկական ծառայությունների, դեղերի եւ (կամ) բժշկական պարագաների դիմաց մասնակի փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «անվճար» բառից հետո  լրացնել «կամ արտոնյալ պայմաններով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «անվճար» բառից հետո  լրացնել «կամ արտոնյալ պայմաններով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների, դեղերի եւ (կամ) բժշկական պարագաների  փոխհատուցման կարգը հաստատում է կառավարությունը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.11.2010
ՀՕ-155