Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2010

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.

«4.2. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, իսկ պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի դեպքում սույն օրենքի 51-րդ հոդվածի   1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կարգով ներկայացվող եզրակացությունում նշվում են`

1) օրենքի նախագծի այն մասերը, որոնք գործելու են Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի  ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

25.12.2010
ՀՕ-205