Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Պետական նպաստների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱUՏՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատավարձի» բառը փոխարինել «կորցրած եկամտի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետը «նպաստը» բառից հետո լրացնել «եւ միանվագ դրամական օգնությունը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «անդամներից մեկը» բառերից հետո լրացնել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «երրորդ եռամuյակի ընթացքում» բառերը փոխարինել «օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի «ընտանեկան նպաստի համակարգում» բառերը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում» բառերով:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«դ) ընտանեկան նպաuտ uտացողի կողմից ընտանեկան նպաuտի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաuտի տեղեկություններով փաuտաթղթեր ներկայացնելու դեպքում.».

2)  1-ին մասը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «դ.1»  կետով.

«դ.1) ընտանեկան նպաuտ uտացողի կողմից ընտանեկան նպաuտի չափի փոփոխություն առաջացնող` ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաuտի տեղեկություններով փաuտաթղթեր սույն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում.».

3) 2-րդ մասի ««դ» կետի» բառերը փոխարինել ««դ» եւ դ.1» կետերի» բառերով:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) տեղեկանք ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բոլոր անձանց մասին.».

2) 1-ին մասի «զ» կետը «մահացած երեխայի,» բառերից հետո լրացնել «մյուս երեխաների, չափահաս զավակների» բառերով.

3) 3.2-րդ մասը «որոշվում է» բառերից հետո լրացնել «տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ`» բառերով, «չամուսնացած» բառից հետո` «չափահաս» բառով, նույն մասի «կնոջ» բառը փոխարինել «անձի» բառով:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«1. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող)` մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը:».

2) 2-րդ մասի «հրամանն ուժի մեջ մտնելու ամuից» բառերը փոխարինել «(համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների, այսուհետ` գործատու) իրավական ակտում նշված ամսից» բառերով:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) տեղեկանք ծնողի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում մինչեւ 2 տարեկան երեխայի հաշվառված լինելու մասին.».

2)   1-ին մասի «դ»  կետի «աշխատավայրից» բառը փոխարինել «գործատուից» բառով.

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1»  կետով.

«դ.1) երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ (այսուհետ` կրտսեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4.1-ին մասով.

«4.1. Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` կրտսեր երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա ամսվան հաջորդող ամսվա մեկից:».

5) 7-րդ մասի «տեղեկանք բնակության վայրից եւ աշխատավայրից» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերով նախատեսված տեղեկանքները» բառերով.

6) 10-րդ մասի «գ»  կետի «աշխատանքի վերադառնալու»  բառերը փոխարինել «աշխատելու» բառով.

7) 10-րդ մասի «զ»  կետը «երեխայի»  բառից հետո լրացնել «կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի»  բառերով:

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ տարվա»  բառերը փոխարինել «12 ամիսների»  բառերով:

Հոդված 13. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2010
ՀՕ-224