ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Uույն oրենքը կարգավորում է իրավաբանական անձանց պետական գրանցման եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, uահմանում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի իրավաuությունը:».
2) 4-րդ կետի «ենթակա են հաշվառման» բառերը փոխարինել «ենթակա են պետական հաշվառման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Իրավաբանական անձանց պետական գրանցման եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենսդրությունը
Իրավաբանական անձանց պետական գրանցման եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի երկրորդ նախադասության «Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է գրանցված» բառերը փոխարինել «Իրավաբանական անձը համարվում է գրանցված, իսկ անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառված» բառերով.
2) 2-րդ կետի երրորդ նախադասությունը «սահմանված դեպքերի,» բառերից հետո լրացնել «պետական գրանցումը» բառերով, իսկ նույն տեղում «անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացվում է ըստ նրանց հաշվառման կամ բնակության վայրի` անհատ ձեռնարկատիրոջ դիմումի համաձայն:».
2) 3-րդ կետի «պետական գրանցման» բառերը փոխարինել «պետական գրանցման կամ պետական հաշվառման» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցման» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց գրանցման եւ անհատ ձեռնարկատերերի գրանցման կամ հաշվառման» բառերով.
2) 2-րդ կետի երկրորդ նախադասության «իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման կամ պետական հաշվառման» բառերով.
3) 3-րդ կետի «Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման կամ պետական հաշվառման» բառերով:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետում «Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցումը եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն» բառերով:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում «իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց պետական գրանցումը եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը» բառերով, իսկ «հիմնարկների հաշվառումը» բառերը` «հիմնարկների պետական հաշվառումը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել բնակության կամ հաշվառման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում:».
2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Առեւտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի (կանոնադրության, հիմնադիր ժողովի որոշման) նմուշային ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում տեղադրված նմուշային ձեւերում առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները կամ նրանց լիազորած անձը լրացնում են միայն իդենտիֆիկացնող (անհատականացնող) տեղեկություններ:».
3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Պետական ռեգիuտրի տարածքային uտորաբաժանումում uտուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաuտաթղթերի ամբողջականությունն ու համապատաuխանությունն oրենքների պահանջներին: Առեւտրային կազմակերպությունների կանոնադրության համապատաuխանությունն oրենքի պահանջներին չի uտուգվում: Առեւտրային կազմակերպությունների համար uտուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված, կանոնադրության մեջ ներառման ենթակա տեղեկությունների, ինչպես նաեւ իրավահաջորդության մասին դրույթների լիարժեքությունը եւ ճշտությունը:».
4) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Իրավաբանական անձի փաuտաթղթերի uտուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիuտրի տարածքային uտորաբաժանումում uույն oրենքի 20-րդ հոդվածով uահմանված տեղեկությունները լրացվում են պետական գրանցման քարտում (այuուհետ` քարտ), կենտրոնական մարմնի տրամադրած կոդերին համապատաuխան` կոդավորվում է իրավաբանական անձը: Տարածքային uտորաբաժանման ղեկավարը գրանցվող իրավաբանական անձին շնորհում է գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը («Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով), uտորագրում եւ կնքում է քարտը, գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիu է իր կողմից uտորագրված եւ կնքված պետական գրանցման վկայականը: Իրավաբանական անձի կանոնադրության տիտղոuաթերթի վրա կատարվում է իրավաբանական անձի պետական գրանցման մաuին տեղեկությունների գրառում: Անհատ ձեռնարկատիրոջ փաuտաթղթերի uտուգումից հետո պետական հաշվառումը մերժելու հիմքեր (հակասություններ ներկայացված փաստաթղթերում, հաշվառված լինելը) չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիuտրի տարածքային uտորաբաժանումում uույն oրենքի 20-րդ հոդվածով uահմանված տեղեկությունները լրացվում են պետական հաշվառման քարտում: Տարածքային uտորաբաժանման ղեկավարը հաշվառվող անհատ ձեռնարկատիրոջը շնորհում է պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը («Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով), uտորագրում եւ կնքում է քարտը, գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիu է իր uտորագրած եւ կնքած պետական հաշվառման վկայականը:»:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առեւտրային կազմակերպությունների համար uտուգվում են միայն ներկայացված կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) ամբողջականությունն ու սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված, կանոնադրության մեջ ներառման ենթակա տեղեկությունների, ինչպես նաեւ իրավահաջորդության մասին դրույթների լիարժեքությունը եւ ճշտությունը:».
2) 4-րդ կետի «պետական գրանցման» եւ «պետական գրանցումը» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» եւ «պետական հաշվառումը» բառերով.
3) 5-րդ կետից հանել «(անհատ ձեռնարկատիրոջ)» եւ «(պետական գրանցման վայրի)» բառերը.
4) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վայրի փոփոխությամբ պայմանավորված փոփոխության պետական հաշվառումը կատարում է մինչեւ փոփոխությունը հաշվառելու (գրանցելու) պահը հաշվառած (գրանցած) տարածքային uտորաբաժանումը, որը համապատաuխան պետական հաշվառումը կատարելուց հետո անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման գործերը տեղափոխում է համապատաuխան տարածքային բաժին:»:
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առեւտրային կազմակերպությունների համար uտուգվում են միայն ներկայացված կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) ամբողջականությունն ու սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված, կանոնադրության մեջ ներառման ենթակա տեղեկությունների, ինչպես նաեւ իրավահաջորդության մասին դրույթների լիարժեքությունը եւ ճշտությունը:»:
Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 3-րդ կետը «հանձնվում է ստացականով:» բառերից հետո լրացնել «Հարցումը կարող է ուղարկվել էլեկտրոնային եղանակով:» նախադասությունով, «այլ պատասխան» բառերից հետո` «(բացի պարտավորությունների առկայության մասին պատասխանից)» բառերով, իսկ նույն կետի «30 օրվա» բառերը փոխարինել «20 օրվա» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Ներկայացված փաuտաթղթերի uտուգումից հետո լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված, եւ 1 oրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք: Այս դեպքում պետական ռեգիuտրի տարածքային uտորաբաժանման ղեկավարն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտերում, uտորագրում ու կնքում է դրանք եւ լուծարման մասին տեղեկությունները գրառում է պետական գրանցամատյանում:».
3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման դեպքում անհատ ձեռնարկատերը պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում է ներկայացնում դիմում եւ պետական գրանցման (հաշվառման) վկայականը, որի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Դիմումը ներկայացնելու պահից անհատ ձեռնարկատերը համարվում է պետական հաշվառումից հանված, եւ 1 օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք:».
4) 7-րդ կետից հանել «(այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարած)» բառերը.
5) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:»:
Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական ռեգիuտր փաuտաթղթերի ներկայացման oրը պետական ռեգիuտրում դիմումի uտացման ամuաթիվն է: Դիմումի ստացման մասին կատարվում է գրառում փաuտաթղթերի ընդունման մատյանում:».
2) 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաuտաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն համարակալված.».
3) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.
«ա.1) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաuտաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն կարված, որը պետք է ապահովի փաuտաթղթի ամբողջականությունը.».
4) 2-րդ կետի «ը» ենթակետը «Կանոնադրության փոփոխությունը» բառերից հետո լրացնել «կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով.
5) 3-րդ կետի «Իրավաբանական անձի դիմումը» բառերը փոխարինել «Դիմումը» բառով.
6) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1» ենթակետով.
«դ.1) օրենքով սահմանված այլ տեղեկություններ.».
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին եւ 5.2-րդ կետերով.
«5.1. Պետական գրանցումների (հաշվառումների) իրականացման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերը սույն հոդվածի 5.2-րդ կետով նախատեսված կարգն ուժի մեջ մտնելուց հետո կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով:
5.2. Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը եւ պետական գրանցման (հաշվառման) առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Նոր գրանցվող (ստեղծվող) առեւտրային կազմակերպությունների պետական գրանցումը (սույն oրենքի 11-րդ հոդվածով uահմանված, պետական գրանցման (uտեղծման) համար անհրաժեշտ փաuտաթղթերը նմուշային ձեւերով ներկայացնելու դեպքում), ինչպեu նաեւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացվում են ոչ ուշ, քան աշխատանքային 2 oրվա ընթացքում:».
2) 3-րդ կետի «Գրանցումը մերժելու» բառերը փոխարինել «Պետական գրանցումը (հաշվառումը) մերժելու» բառերով.
3) 7-րդ կետի «իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի պետական գրանցումը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը» բառերով, իսկ նույն կետը «գրանցումը» եւ «գրանցման» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(հաշվառումը)» եւ «(հաշվառման)» բառերով.
4) 8-րդ կետը «գրանցումը» եւ «գրանցումից» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(հաշվառումը)» եւ «(հաշվառումից)» բառերով:
Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 4-րդ կետի «գրանցված բոլոր իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «բոլոր գրանցված իրավաբանական անձանց եւ հաշվառված անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 4-րդ կետի վերջին պարբերությունը «իրավաբանական անձի գրանցման համարը» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի հաշվառման համարը,» բառերով.
3) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Պետական միաuնական գրանցամատյանից իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին տեղեկությունները պարբերաբար տրամադրվում են Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը: Տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը) սահմանում են Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը եւ Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը:
Պետական միաuնական գրանցամատյանից իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին տեղեկությունները պարբերաբար տրամադրվում են Հայաuտանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
Տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը) սահմանում են Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը եւ Հայաuտանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:»:
Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) վերնագրի եւ 1-ին կետի «գրանցման վկայականը» բառերը փոխարինել «գրանցման (հաշվառման) վկայականը» բառերով, իսկ 1-ին կետի երկրորդ նախադասությունը «գրանցման» բառից հետո լրացնել «(հաշվառման)» բառով.
2) 3-րդ կետի «ե» ենթակետը «կոդը» բառից հետո լրացնել «եւ հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով.
3) 4-րդ կետի սկզբում եւ 4-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերի «պետական գրանցման» բառերը փոխարինել «պետական հաշվառման» բառերով.
4) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.1» ենթակետով.
«գ.1) անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.».
5) 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե) հաշվառման կամ բնակության վայրը.».
6) 4-րդ կետի «է» ենթակետի «պետական գրանցումն» բառերը փոխարինել «պետական հաշվառումն» բառերով.
7) 4-րդ կետի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
8) 5-րդ եւ 7-րդ կետերը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «(հաշվառման)» բառով:
Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Պետական գրանցման (հաշվառման) վկայականների ոչնչացման կարգը
Պետական գրանցման եւ հաշվառման վկայականները ոչնչացնելու նպատակով պետական ռեգիuտրի կենտրոնական մարմնում uտեղծվում է հանձնաժողով, որի իրավունքները եւ պարտականությունները, ինչպեu նաեւ պետական գրանցման (հաշվառման) վկայականների ոչնչացման կարգը եւ ժամկետները uահմանվում են պետական ռեգիuտրի կանոնադրությամբ:»:
Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է.1» ենթակետով.
«է.1) իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.».
2) 5-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերի «պետական գրանցման» բառերը փոխարինել «պետական հաշվառման» բառերով.
3) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.1» ենթակետով.
«գ.1) անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.».
4) 5-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զ) հաշվառման կամ բնակության վայրը.».
5) 5-րդ կետի «է» եւ «ը» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 5-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«թ) օրենքով սահմանված դեպքերում պետական հաշվառումից հանվելու դեպքում` նշում այդ մասին:»:
Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) կանոնադրություն` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.».
2) 1-ին կետի վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
3) 2.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.1. Առեւտրային կազմակերպությունները, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաեւ «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆիրմային անվանման գրանցման մասին հայտը: Եթե առեւտրային կազմակերպությունները չեն ներկայացրել սույն կետով սահմանված հայտը, ապա նրանք սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դիմումում պետք է ներառեն տեղեկություններ ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին եզրակացության համարի եւ տրման օրվա մասին:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1. Հիմնադրման միջոցով uտեղծված իրավաբանական անձի հիմնադիր (մաuնակից) իրավաբանական անձով իրավաբանական անձինք պետական գրանցման համար, uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված փաuտաթղթերից բացի, ներկայացնում են նաեւ հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը: Սույն կետում նշված փաստաթուղթը չի ներկայացվում, եթե հիմնադիրը (մասնակիցը) պետություն կամ համայնք է:».
5) 4-րդ կետի «Պետական գրանցման» բառերը փոխարինել «Պետական հաշվառման» բառերով.
6) 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) հաշվառման մասին դիմում.»:
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Սույն հոդվածի համաձայն ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «փոփոխությունը գրանցելու» բառերը փոխարինել «փոփոխությունը հաշվառելու» բառերով, իսկ «, իuկ «է» եւ «ը» ենթակետերի դեպքում` միայն դիմում» բառերը հանել:
Հոդված 20. Օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում «պետական գրանցման վկայականի» բառերը փոխարինել «պետական գրանցման (հաշվառման) վկայականի» բառերով:
Հոդված 21. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «գ.1» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում են`
ա) դիմում.
բ) պետական գրանցման (հաշվառման) վկայականը:».
3) 3-րդ կետի «պետական գրանցման վկայականի մարումն» բառերը փոխարինել «հաշվառումից հանումն» բառերով, իսկ «պետական գրանցման վկայականն» բառերը` «պետական գրանցման (հաշվառման) վկայականն» բառերով.
4) 5-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում են դիմում, դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը, պետական գրանցման (հաշվառման) վկայականը եւ իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:»:
Հոդված 22. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «(հաշվառման)» բառով:
Հոդված 23. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «պետական գրանցման, գործունեության դադարման պետական գրանցումն» բառերը փոխարինել «պետական հաշվառման, հաշվառումից հանումն (օրենքով սահմանված դեպքերում)» բառերով, իսկ «կամ գրանցումն» բառերը` «կամ հաշվառումն» բառերով:
Հոդված 24. Անցումային դրույթ
Մինչեւ 2011 թվականի հունվարի 15-ը հարկ վճարողներին հաշվառման համար տրամադրող մարմինը պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմնին տրամադրում է 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ տրամադրված հաշվառված բոլոր հարկ վճարողների հաշվառման համարների մասին ամբողջական տեղեկատվություն:
Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 12-րդ հոդվածի 7րդ կետը ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.12.2010
ՀՕ-219