Armenian      
Անհատ ձեռնարկատիրոջ մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2010
Հոդված 1. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի երրորդ պարբերությունում «չի կարող գրանցվել» բառերը փոխարինել «չի կարող հաշվառվել» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «պետական գրանցման» եւ «պետական գրանցումն» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» եւ «պետական հաշվառումն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի վերնագիրը, առաջին եւ երկրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4.  Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը եւ նրան հաշվառումից հանելը

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, նրան հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ:»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում «բնակության» բառը փոխարինել  «պետական հաշվառման» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռնարկատերերը համարվում են անժամկետ հաշվառված, նրանց վրա տարածվում են uույն oրենքի դրույթները, եւ նրանք պարտավոր չեն հաշվառվել:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2010
ՀՕ-223