ՕՐԵՆՔԸ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ֆոնդի միջոցների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են հատուկ անձնական հաշվի քարտեր: Հատուկ անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
Ֆոնդում պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լուծարման դեպքում մինչեւ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարներն անտեսվում են:
Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Ֆոնդին կատարված փաuտացի վճարումների (կամ հաշվանցումների) հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեuակի գծով առկա պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` հարկի (վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ որեւէ հարկատեսակի (վճարատեսակի) չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող տուգանքների գումարները:
Անձնական հաշվի քարտից հատուկ անձնական հաշվի քարտ (եւ հակառակը) կատարվում են հաշվանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Անձնական հաշվի քարտում գրանցված հարկերի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), պետական տուրքերի եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների նկատմամբ հաշվարկվող տույժերը եւ (կամ) տուգանքները, ինչպես նաեւ կրկնապատկվող տուգանքները հաշվառվում են նույն անձնական հաշվի քարտում: Հատուկ անձնական հաշվի քարտում գրանցված հարկերի, պետական տուրքերի եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների նկատմամբ հաշվարկվող տույժերը, ինչպես նաեւ կրկնապատկվող տուգանքները հաշվառվում են նույն հատուկ անձնական հաշվի քարտում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.12.2010
ՀՕ-187