ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 26-րդ հոդվածի 2-րդ կետում «անհատ ձեռնարկատեր գրանցվելու» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հաշվառվելու» բառերով, իսկ նույն կետը «գրանցման» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 55-րդ հոդվածում`
1) 1-ին կետը «հիմնադիրների» բառից հետո լրացնել «(մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի» բառերով, իսկ նույն կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետից հանել «իրավաբանական անձի կառավարման կարգը,» բառերը.
3) 2-րդ կետը «անձանց համար`» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքով եւ (կամ)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետում «օրենքով եւ նրա» բառերը փոխարինել «սույն օրենսգրքով, օրենքով եւ (կամ) իրավաբանական անձի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առեւտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մաuնակիցների թիվը չպակաuի մինչեւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով uահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:»:
Հոդված 5. Օրենսգրքի 97-րդ հոդվածից հանել «նրանց ներդրած ավանդների կազմի եւ կարգի, ավանդները ներդնելու պարտականությունները խախտելու համար պատաuխանատվության, ընկերության կառավարման մարմինների կազմի եւ իրավաuության ու նրանց որոշումների ընդունման կարգի մաuին` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամաuնությամբ,» բառերը:
Հոդված 6. «Օրենսգրքի 98-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ նախադասությունը «ակտիվների արժեքը» բառերից հետո լրացնել «կազմում է բացասական մեծություն կամ» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ կետը «բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «եւ առեւտրային կոոպերատիվի» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ կետը «նախապատվության իրավունքից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների uնանկության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված դեպքի)» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.12.2010
ՀՕ-217