ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել «, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին կետից հանել «22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25 հոդվածի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, 31 հոդվածի 2-րդ կետով,» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի առաջին պարբերությունը, 4-րդ եւ 5-րդ կետերը.
2) 3-րդ կետի «15-ը ներառյալ» բառերը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով.
3) 3-րդ կետի «22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով եւ 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով» բառերը փոխարինել «33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով եւ 53 հոդվածի 2-րդ կետով» բառերով».
4) 6-րդ կետից հանել «եւ 28 հոդվածի երկրորդ մասով» բառերը եւ «15-ը ներառյալ» բառերը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի «ամսական» բառը փոխարինել «եռամսյակային» բառով, իսկ «800» թիվը` «2400» թվով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.12.2010
ՀՕ-214