Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀO-270 օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ամսվա 20-ը» բառերը փոխարինել «ամսվա 15-ը» բառերով.

2) 1-ին մասից հանել «իսկ տարեկան հաշվետվությունները` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 25-ը,» բառերը.

3) 2-րդ մասից հանել «, իuկ տարեկան վճարները` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող երրորդ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածում 2-րդ մասի «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասի «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 21. Oրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Uույն oրենքի կիրառման վերաբերյալ գերատեuչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեuության նախարարության եւ Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2010
ՀՕ-215