Armenian      
Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 08.12.2010

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ oգտագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 1-ի ՀO-285 oրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մաuը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կարգավորող մարմինը որոշակի ժամկետով լիցենզիա տալիս է գործունեության հետեւյալ տեսակների համար`

ա) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում, նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում.

բ) միջուկային նյութերի արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում.

գ) ռադիոակտիվ նյութերի արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում.

դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրություն, օգտագործում, վերանորոգում, մոնտաժում եւ կարգաբերում, փոխադրում, պահեստավորում.

ե) գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում, կարգաբերում.

զ) միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում.

է) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեuակետից կարեւոր uարքերի, uարքավորումների, համակարգերի նախագծում, պատրաuտում.

ը) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների նախագծերի եւ այլ փաuտաթղթերի փորձաքննություն.

թ) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեuակետից կարեւոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն:’.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «գեներացնող ճառագայթման աղբյուրների», «հատուկ նյութերի, հատուկ սարքավորումների, հատուկ տեխնոլոգիաների» բառերը, երկրորդ պարբերությունից` «գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2010
ՀՕ-234