Armenian      
Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 08.12.2010

Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 3-րդ հոդվածը հինգերորդ պարբերության «վերամշակում,» բառից  հետո լրացնել «մեծածախ առեւտուր,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի  «լիազորված պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «նշված գործունեության համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասից հանել «եւ պատրաստման» բառերը:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-րդ հոդվածով`

«Հոդված 15.1.  Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մեծածախ առեւտուրը

Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի  մեծածախ առեւտուրն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով, գործունեության այդ տեuակի համար լիցենզիայի առկայության դեպքում:»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածից հանել «գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:

Հոդված 11. Օրենքի 31-րդ եւ 32-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 12. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2010
ՀՕ-233