Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2010

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 3-րդ հոդվածում «պատշաճ ձեւով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում» հասկացությունը «կապի այլ միջոցների օգտագործմամբ» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում`

    1. 2-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ աշխատանքային» բառերով.
    2. 3-րդ մասը «անժամկետ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածների 2-րդ մասերը, 30-րդ հոդվածի 5-րդ մասը «կամ փոստով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում`

    1. առաջին պարբերության «երեք» բառը փոխարինել «հինգ աշխատանքային» բառերով.
    2. երրորդ պարբերությունը «ապա» բառից հետո լրացնել «հայտատուն համարվում է լիցենզավորված սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը եւ այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ» բառերով, իսկ «, եւ լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով» բառերը հանել:
Հոդված 5  Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով`

«9. Լիցենզիայի վերաձեւակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:»:

Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«Հ/Հ
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը
Լիցենզավորող մարմինը
Լիցենզիայի տե-սակը
Ոլորտ
Փորձաքըննության պահանջ
Մրցութային կարգով
Որակավորման պահանջ
Հաշվետվության պա-հանջ
Վայրի պա-հանջ
1
2
3
4
5
6
7
8
9
10
   1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
 
                       
1.
Պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն
ՀՀԿ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
2.
Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտուր եւ պայթեցման աշխատանքների կատարում
ԿՄ
Բ
-
  
-
Ո
Հ
Վ
3.
Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առեւտուր
ԿՄ
Պ
-
-
-
-
-
-
4.
Զենքի արտադրություն
ՀՀԿ
Բ
-
Փ
-
-
Հ
Վ
5.
Զենքի առեւտուր
ԿՄ
Բ
-
Փ
-
-
Հ
Վ
6.
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրություն
ՀՀԿ
Բ
-
Փ
  
Ո
Հ
Վ
7.
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծում, արտահանում կամ մեծածախ առեւտուր
ՀՀԿ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
8.
Ռազմական նշանակության արտադրանքի
ներմուծում եւ արտահանում 
ԿՄ
Բ
-
Փ
-
-
Հ
-
9.
Ռազմական նշանակության արտադրանքի
տարանցիկ
փոխադրում
ԿՄ
Բ
-
Փ
-
-
Հ
-
10.
Ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն
(ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի գործընթացում այլ անձանց համար պայմանագրերի կնքման բանակցությունների վարման, ինչպես
նաեւ այդ արտադրանքի ձեռքբերման, փոխանցման
եւ վաճառքի օժանդակման ծառայությունների մատուցում)
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
-
   2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

                       
1.
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում
ԿՄ
Պ
Ա
-
-
-
Հ
-
   3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒ-ԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

                       
1.
Դեղերի արտադրություն
ԿՄ
Բ
  
Փ
-
-
Հ
Վ
2.
Դեղատնային գործունեություն
ԿՄ
Բ
-
-
-
Ո
-
Վ
3.
Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
Ո
-
Վ
4.
Գենետիկ ինժեներիայի գործունեություն
ՀՀԿ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
5.
Բժշկական միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում
ԿՄ
Բ
-
Փ
-
-
-
Վ
   4. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

                        
1.
Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
2.
Արտարժույթի առքուվաճառք
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
3.
Արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների կազմակերպում
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
   5. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

                       
1.
Ներդրումային ծառայությունների մատուցում՝ ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ծառայությունների տեսակների
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
-
2.
Կարգավորվող շուկայի օպերատորի գործունեություն
ԿԲ
Բ
-
Փ
-
Ո
Հ
-
3.
Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեություն
ԿԲ
Բ
-
Փ
-
Ո
Հ
-
    6. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐ-ԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

                       
1.
Բանկային գործունեություն
ԿԲ
Բ
-
Փ
-
Ո
Հ
-
2.
Գրավատների կազմակերպում
ԿԲ
Բ
-
-
-
-
Հ
Վ
3.
Ինվեստիցիոն հիմնադրամների գործունեություն
ԿԲ
Բ
-
Փ
-
Ո
Հ
-
4.
Կյանքի ապահովագրության  իրականացում`
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով եւ
ենթադասերով
ԿԲ
Բ
-
Փ
-
Ո
Հ
-
5.
Ոչ կյանքի ապահովագրության  իրականացում`
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով եւ ենթադասերով
ԿԲ
Բ
-
Փ
-
Ո
Հ
-
6.
Ինկասացիոն ծառայությունների մատուցում
ԿՄ
Բ
-
-
-
Ո
-
-
7.
Վարկային բյուրոյի գործունեություն
ԿԲ
Բ
-
-
-
-
Հ
-
8.
Ապահովագրական բրոքերային գործունե-ություն
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
-
9.
Վարկային կազմակերպության գործունեություն
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
10.
Դրամական (փողային) փոխանցումների իրականացում
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
-
11.
Վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացում
ԿԲ
Բ
-
-
-
Ո
Հ
-
12.
Կյանքի վերաապահովագրու-թյան իրականացում
ԿԲ
Բ
-
Փ
-
Ո
Հ
-
13.
Ոչ կյանքի վերաապահովագրու-թյան իրականացում
ԿԲ
Բ
-
Փ
-
Ո
Հ
-
   7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒ-ԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

                       
1.
Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկ-ների արտադրություն
ԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
2.
Անասնաբուժասանի-տարական փորձաքննություն
ԿՄ
Պ
-
Փ
-
Ո
Հ
Վ
3.
Բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ (կամ) վաճառք
ԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
   8. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ

                       
1.
Բնական գազի փոխադրում, բաշխում, ներկրում, արտահանում, փոխադրման եւ բաշխման ցանցի կառուցում
ՀԾԿՀ
Բ
Ա
-
-
-
Հ
Վ
2.
Էլեկտրական կայանների կառուցում եւ վերականգնում, էլեկտրական էներգիայի արտադրություն (ներառյալ` էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրությունը), հաղորդում, բաշխում, արտահանում, ներկրում, հաղորդման եւ բաշխման ցանցի կառուցում
ՀԾԿՀ
Բ
Ա
-
-
-
Հ
Վ
3.
Ջերմային կայանների կառուցում եւ վերականգնում, ջերմային էներգիայի արտադրություն, փոխադրում, բաշխում, փոխադրման եւ բաշխման ցանցի կառուցում
ՀԾԿՀ
Բ
Ա
-
-
-
Հ
Վ
4.
Էլեկտրաէներգետիկա-կան եւ գազամատակարար-ման համակարգերի օպերատորի ծառայություններ
ՀԾԿՀ
Բ
Ա
-
-
-
Հ
Վ
5.
Էներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ
ՀԾԿՀ
Բ
Ա
-
-
-
Հ
-
   9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ                        
1.
Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
-
-
Վ
2.
Տարրական հանրակրթական ծրագրերի իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
-
-
Վ
3.
Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
-
-
Վ
4.
Միջնակարգ հանրակրթական ծրագրերի իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
-
-
Վ
5.
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում
ԿՄ
Բ
Ա
-
-
-
-
-
6.
Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի
ԿՄ
Բ
Ա
-
-
-
-
-
7.
Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի
ԿՄ
Բ
Ա
-
-
-
-
-
   10. ՀԵՌԱՀԱՂՈՐ-ԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ) ԲՆԱԳԱՎԱՌ

                       
1.
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի 
ՀԾԿՀ
Բ
Ա
-
-
Ո
Հ
Վ
2.
Ձայնային ծառայությունների մատուցում
ՀԾԿՀ
Պ
Ա
-
-
Ո
Հ
Վ
3.
Տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում
ՀԾԿՀ
Պ
Ա
-
-
Ո
Հ
Վ
4.
Հեռուստառադիոհա-ղորդումների հեռարձակում
ՀՌԱՀ
Բ
-
-
Մ
-
-
Վ
    11. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ

                                 
1.
Փոստային կապի ծառայությունների (բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների) մատուցում
ԿՄ
Բ
Ա
-
-
-
-
-
    12. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ                                
1.
Մաքսային եւ ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
2.
Անմաքս առեւտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում 
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
3.
Մաքսային փոխադրողի գործունեություն
ԿՄ
Բ
Ա
-
-
-
Հ
-
4.
Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
5.
Ազատ տնտեսական գոտիների կազմակերպում եւ շահագործում
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
    13. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

                               
1.
Միջուկային տեղակայանքների կամ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կամ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում կամ նախագծում կամ կառուցում կամ շահագործում կամ շահագործումից հանում
ԱԷՕԲԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
2.
Միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ  նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծում կամ արտահանում
ՀՀԿ
Բ
-
-
-
-
Հ
-
3.
Միջուկային նյութերի արտադրություն կամ օգտագործում կամ փոխադրում կամ պահեստավորում
ԱԷՕԲԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
4.
Ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ օգտագործում կամ փոխադրում կամ պահեստավորում
ԱԷՕԲԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
5.
Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրություն կամ օգտագործում կամ վերանորոգում կամ մոնտաժում եւ կարգաբերում կամ փոխադրում կամ պահեստավորում
ԱԷՕԲԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
6.
Գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում կամ կարգաբերում
ԱԷՕԲԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
7.
Ռադիոակտիվ թափոնների վերամշակում կամ պահում
ԱԷՕԲԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
8.
Միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի  ֆիզիկական պաշտպանության իրականացում
ԱԷՕԲԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
9.
Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգու-թյան տեսակետից կարեւոր սարքերի, սարքավո-րումների, համակարգերի նախագծում կամ պատրաստում
ԱԷՕԲԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
10.
Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննություն
ԱԷՕԲԿՄ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
11.
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկա-կան անձանց գործունեություն
ԱԷՕԲԿՄ
Բ
-
-
-
Ո
Հ
Վ
    14. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

                               
1.
Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում եւ տեղադրում 
ՀՀԿ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
   15. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

                       
1.
Վիճակախաղերի կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
-
2.
Շահումներով խաղերի կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
3.
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում
ԿՄ
Պ
       
Հ
Վ
4.
Խաղատների կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ
   16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

                        
1.
Երկաթուղային տրանսպորտի գործունեության 
կազմակերպում
ԿՄ
Բ
Ա
Փ
-
Ո
Հ
-
2.
Տրանսպորտային միջոցների տեխնիկական 
զննության գործունեություն
ԿՄ
Բ
-
Փ
-
-
Հ
Վ
3.
Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային 
տրանսպորտով կանոնավոր փոխադրումների
կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
-
-
4.
Անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրում-ների կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
-
-
5.
Անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով եւ կազմակերպությունների կողմից (անկախ ավտոմոբիլների քանակից) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրում-ների կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
-
-
   17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒ-ԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

                       
1
Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում եւ փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
ԿՄ
Բ
-
-
-
-
-
-
2.
Շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
ԿՄ
Բ
-
-
-
-
-
-
3.
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
ԿՄ
Բ
     
Ո
Հ
 
4.
Ինժեներական հետազննում
ԿՄ
Բ
-
-
-
Ո
-
-
5.
Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն
ԿՄ
Բ
-
-
-
Ո
Հ
-
   18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒ-ԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

                        
1.
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացում
ԿՄ
Բ
-
Փ
-
-
-
-
2.
Անշարժ գույքի գնահատում
ԿՄ
Պ
Ա
-
-
Ո
-
-
3.
Թորած ալկոհոլային խմիչքների(բացառու-թյամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաեւ 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն 
ԿՄ
Պ
Ա
-
-
-
-
Վ
4.
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ)դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն
ԿՄ
Պ
Ա
-
-
-
-
Վ
5.
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն
ԿՄ
Պ
Ա
-
-
-
-
Վ
6.
Գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների արտադրություն
ԿՄ
Պ
Ա
-
-
-
-
-
7.
Գարեջրի արտադրություն 
ԿՄ
Պ
Ա
-
-
-
-
Վ
8.
Աուդիտորական ծառայությունների իրականացում
ԿՄ
Բ
-
-
-
Ո
Հ
-
9.
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում եւ հարգադրոշմում
ԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
Վ
10.
Առեւտրի իրականացման վայրի կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
Հ
Վ»

Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասի «մրցույթով» բառը փոխարինել «մրցույթի արդյունքում» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործողության մեջ են գտնվել եւ սույն օրենքով տվյալ գործունեության տեսակները համախմբվել են մեկ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակում, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ենթակա են վերաձեւակերպման:

Սույն մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն պարբերությունում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձեւակերպելու դեպքում լիազոր մարմինը լիցենզիաների գործողությունը դադարեցնելու հայցով դիմում է դատարան:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ կետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի լիցենզավորումը, մինչեւ օրենքով սահմանված կարգով որակավորման քննությունների անցկացման կարգը եւ ծրագիրը հաստատելը, իրականացվում է առանց այդ պահանջի ապահովման:

3. Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որակավորման քննությունների անցկացման կարգերի եւ ծրագրերի հաստատելը, օրենքով սահմանված կարգով սույն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար տրված լիցենզիաները գործում են սույն օրենքի պահանջների պահպանմամբ:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար նոր պայմաններ եւ պահանջներ առաջանալու դեպքում տրամադրված լիցենզիաները ենթակա են վերաձեւակերպման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:

Սույն մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն մասում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձեւակերպելու դեպքում լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիաների գործողությունը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2010
ՀՕ-227