Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.12.2010
Հոդված 1. Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, խաղաղության եւ միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգեւոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:
Հոդված 2. Փառքի շքանշանով պարգեւատրվում են օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները):
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
01.01.2011
ՀՕ-1