Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Սոցիալական ապահովության քարտերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «փախստականի վկայականի» բառերը փոխարինել «կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «պարտադիր uոցիալական ապահովագրության վճարներ, ինչպեu նաեւ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ հոդվածը` 2013 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-263