Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Դատախազության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 56. Դատախազի, դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական եւ կենսաթոշակային  ապահովությունը

1. 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը ծնված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է զինծառայողների համար սահմանված կարգով` հիմք ընդունելով դատախազի աշխատավարձը:

Սույն մասով սահմանված` դատախազի պաշտոն զբաղեցնող անձին կենuաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաեւ ստաժը հաշվարկելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

3. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Հայաuտանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-245-Ն օրենքի 40-րդ հոդվածի 16-17-րդ մասերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-291