ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.12.2010
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը «դատարանը» բառից հետո լրացնել «, ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ այլ օրենքների պահանջներից,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 26.1-րդ գլխի եւ 163.1-րդ հոդվածի վերնագիրը, ինչպես նաեւ 163.1-րդ հոդվածի 1-ին մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2010
ՀՕ-286