Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին (Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին)
ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.12.2010
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀO-169 օրենքի 1-ին հոդվածում`
1) 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերով.
2) 4-րդ մասը «հիմնարկները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պայմանագրային ներդրումային ֆոնդերը, որոնց կանոնները «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2010
ՀՕ-280