ՕՐԵՆՔԸ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407 օրենքում`
1) 4-րդ հոդվածից հանել «կամ ապահովադրի (այսուհետ` սույն օրենքի իմաստով հարկ վճարող)», «, պարտադիր uոցիալական ապահովության վճարների մաuին oրենuդրության», «եւ պարտադիր uոցիալական ապահովության վճարների մաuին», «(այդ թվում` պարտադիր uոցիալական ապահովության վճարների)» բառերը.
2) 5.1-ին հոդվածից, 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերից հանել «եւ պարտադիր uոցիալական ապահովության վճարների մաuին» բառերը.
3) 6-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, պարտադիր uոցիալական ապահովության վճարների մաuին oրենuդրության» բառերը.
4) 6-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «եւ պարտադիր uոցիալական ապահովության վճարների» բառերը.
5) 6-րդ հոդվածի 7-րդ կետից հանել «եւ պարտադիր uոցիալական ապահովության վճարների բնագավառը» բառերը.
6) 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «եւ պարտադիր uոցիալական ապահովության վճարների մասին» եւ «եւ պարտադիր uոցիալական ապահովության վճարների» բառերը.
7) 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «եւ պարտադիր uոցիալական ապահովության վճարների մասին» եւ «եւ պարտադիր uոցիալական ապահովության վճարների մասին» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2010
ՀՕ-268