Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության  1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածում`

1) 17-րդ կետի «արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների» բառերով.

2) 17-րդ կետը ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«- ներդրումային ֆոնդի կառավարումը.

- ներդրումային ֆոնդի պահառությունը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-269