ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170.7-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «քսանապատիկի» բառով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, «հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի» բառերը` «վեցհարյուրապատիկի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 170.8-րդ հոդվածի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, «հարյուրապատիկից մինչեւ» բառերը հանել:
Հոդված 3. Օրենսգրքի 170.9-րդ հոդվածում «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը` «հինգհարյուրապատիկի» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 170.12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «հարյուր» բառը փոխարինել «հիսուն» բառով, «100-ապատիկից մինչեւ 300-ապատիկի» բառերը` «վեցհարյուրապատիկի» բառով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
15.01.2011
ՀՕ-12