Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.02.2011

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 97.1-ին հոդվածում`

1) վերնագրի «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով.

2) դիսպոզիցիայի «պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 97.4-րդ հոդվածի վերնագրում եւ դիսպոզիցիայում «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով:

Հոդված 3.  Օրենսգրքի 185-րդ եւ 2062 -րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 223. Առաջին ատյանի դատարանները

Առաջին ատյանի դատարանները քննում են`

1) սույն օրենսգրքի 401 , 403 - 407 , 53, 972 , 973 , 147, 1661 հոդվածներով, 175 հոդվածի երկրորդ մասով, 1801 , 182, 1831 , 1892 -1896 , 1898 -18910 հոդվածներով, 1982 հոդվածի չորրորդ մասով եւ 2065 , 2068 հոդվածներով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող  պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.

2) սույն օրենսգրքի 402 , 1705 , 1897 հոդվածներով եւ  1982 հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով.

3) սույն օրենսգրքի 2069 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ  դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 232-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ 1-ին մասի «Պետատոմհսկողության մարմինները» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն» բառերով.

2)  2-րդ մասի «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել  «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով.

3) 2-րդ մասի 1-ին կետի «պետատոմհսկողության մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը» բառերով.

4) 2-րդ մասի 2-րդ կետի «պետատոմհսկողության տեսչության պետը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչը» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը

Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ առաջին ատյանի դատարանի իրավասությանը վերապահված հարցերով`

1) սույն օրենսգրքի 401 , 403 , 404 , 406 եւ 407 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու ընտրական հանձնաժողովը.

2) սույն օրենսգրքի 1661 եւ 1831 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը.

3) սույն օրենսգրքի 53 հոդվածով, 175 հոդվածի երկրորդ մասով եւ 1801 , 1898 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը.

4) սույն օրենսգրքի 972 եւ 973 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն.

5) սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ ոստիկանության համապատասխան մարմինը.

6) սույն օրենսգրքի 1892 - 1896 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը.

7) սույն օրենսգրքի 147, 1899 եւ 18910 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը  կամ պաշտոնատար անձը.

8) սույն օրենսգրքի 1982 հոդվածի չորրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկային տեսչության կամ աշխատանքի պետական տեսչության մարմինները.

9) սույն օրենսգրքի 2065 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկադիր կատարման ծառայությունը.

10) սույն օրենսգրքի 2068 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` մարդու իրավունքների պաշտպանը.

11) սույն օրենսգրքի 2069 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ  դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը):

Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 402 , 1705 , 1897 հոդվածներով, 1982 հոդվածի հինգերորդ մասով  եւ 257 հոդվածով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.02.2011
ՀՕ-48