ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 01.03.2011
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. պետական ռեգիստրում`
ա) գրանցման ենթակա առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման համար | բազային տուրքի 17-ապատիկի չափով |
բ) առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար | բազային տուրքի 12-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետում`
1) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ ֆիրմային անվանումների գրանցման հայտ ներկայացնելու համար 5».
2) «բ» եւ «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
16.03.2011
ՀՕ-63