Armenian      
Բանկերի եւ բանկային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.02.2011

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին« Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 75.1-ին հոդվածի 2-րդ մասում`

1) չորրորդ պարբերության «չորրորդ եւ հինգերորդ» բառերը փոխարինել «չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ» բառերով.

2)  վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հինգերորդ հերթին` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.».

3) վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«վեցերորդ հերթին` բանկի մասնակիցների պահանջները:».

4) յոթերորդ պարբերության «երկրորդ եւ երրորդ» բառերը փոխարինել «երկրորդ, երրորդ եւ հինգերորդ» բառերով, ինչպես նաեւ «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.03.2011
ՀՕ-57