ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 180.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 180.1. Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը
1. Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
2. Իրազեկման մեջ նշված տվյալների փոփոխությունների մասին օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:
3. Հավաքը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նuտավայրերի, դատարանների կամ քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
4. Հավաքը «Հայաuտանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կամ գազի uտորգետնյա պահեuտարանների կամ դրանց uպաuարկման կառույցների կամ «Oրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանի անվտանգությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
5. Համայնքի ղեկավարի` հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին որոշումը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
6. Համայնքի ղեկավարի` հավաքն արգելելու մասին որոշումը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
7. Ինքնաբուխ հավաք անցկացնելու մասին ոստիկանությանն անհապաղ չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
8. Շտապ հավաքի կազմակերպչի կողմից հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին համայնքի ղեկավարին եւ ոստիկանությանը չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
9. Ինքնաբուխ եւ շտապ հավաքների անցկացման համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը ավելի քան 1 ժամով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
10. Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչեւ 8.00-ն) բնակելի շինություններին, հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին եւ գիշերելու համար նախատեսված այլ շենքերին հարող տարածքներում հավաքների անցկացումն անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով զուգորդելը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
11. Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
12. Հավաքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
13. Հավաքի կարգադրիչների կողմից տարբերանշաններ չկրելը կամ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող տարբերանշաններ կրելը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
14. Հավաքի կարգադրիչ չհանդիսացող անձի կողմից կարգադրիչի տարբերանշաններ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչը երեսնապատիկի չափով:
15. Հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
16. Ծառայողական համազգեստով հավաքին մասնակցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության եւ դատախազության մարմիններում ծառայողների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
17. Առանց բռնություն գործադրելու կամ այն գործադրելու uպառնալիքի օրինական հավաքներին մաuնակցելուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
18. Արգելված հավաքին մասնակցել քարոզելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:
19. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), ինչպես նաեւ 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմում է համայնքի ղեկավարը:
20. Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ եւ 18-րդ մասերով սահմանված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազոր պաշտոնատար անձը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ մասում «հրապարակային զանգվածային միջոցառումների» բառերը փոխարինել «հավաքների կամ հանրային միջոցառումների» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 189.4-րդ հոդվածի 1-ին մասում «զանգվածային այլ միջոցառումների» բառերը փոխարինել «հանրային միջոցառումների» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի» բառերը փոխարինել «հավաքների» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
22.04.2011
ՀՕ-73