ՕՐԵՆՔԸ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.04.2011
Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «կնիքով» բառից առաջ լրացնել «ցանկության դեպքում նաեւ» բառերով, 9-րդ հոդվածի 3-րդ մասը «կնիքով» բառից հետո` «(ըստ ցանկության)» բառերով, 12-րդ հոդվածի 4-րդ մասը, 15-րդ հոդվածի 4-րդ մասը «կնիքով» բառից առաջ` «ցանկության դեպքում նաեւ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.04.2011
ՀՕ-113