ՕՐԵՆՔԸ
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.04.2011
Հոդված 1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը «կնիքով» բառից հետո լրացնել «(ըստ ցանկության)» բառերով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «կնիքով» բառից առաջ` «ցանկության դեպքում նաեւ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.04.2011
ՀՕ-115