Armenian   Russian    
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.04.2011

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 5-րդ մասը «դրոշմամբ» բառից հետո լրացնել «(կազմակերպության ցանկությամբ)» բառերով:

Հոդված  2. Օրենսգրքի 840-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «կնիքները» բառից հետո լրացնել «(կազմակերպության ցանկությամբ)»  բառերով:

Հոդված  3. Օրենսգրքի 998-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը «կնիքով» բառից առաջ լրացնել «(ըստ ցանկության նաեւ)» բառերով, իսկ 7-րդ մասը «կնիքը» բառից հետո` «(ըստ ցանկության)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2011
ՀՕ-121