ՕՐԵՆՔԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 3-րդ հոդվածն առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություններով.
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներից (մասնակիցներից) յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես առանձին հարկ վճարող:
Համատեղ գործունեության պայմանագրով գործող սուբյեկտների (մասնակիցների) գործունեությունը համարվում է գյուղատնտեսական արտադրություն, եթե նրանց գործունեության արդյունքում արտադրված արտադրանքի 90 տոկոսը գյուղատնտեսական արտադրանք է: Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք է համարվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արտադրանքը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
06.05.2011
ՀՕ-126