ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում`
1) 10-րդ մասը «դասարան» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքի։».
2) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11. Ուսումնական տարվա ընթացքում 120՟200 ժամ բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը որոշվում է համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան կարգի հետեւյալ դեպքերումգ
1) միջնակարգ կրթության առաջին եւ երկրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում` տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի կողմից.
2) միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում` տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի ներկայացմամբ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։
Սույն մասով սահմանված դեպքերում դրական որոշում ստացած սովորողը հանձնում է քննություն՝ ուսումնական պլանով նախատեսված հինգ առարկաներից, ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ։
Քննությունից անբավարար ստանալու, փոխադրման մասին որոշում չընդունվելու կամ 200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը կրկնում է ուսումնական պլանով սահմանված տվյալ դասարանի ծրագիրը։»։
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «սույն օրենքով,» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
06.05.2011
ՀՕ-128