Armenian      
Հանրակրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.2011

Հոդված 1. «Հանրակրթության  մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում`

1)  10-րդ մասը «դասարան» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքի։».

2)  11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «11. Ուսումնական տարվա ընթացքում 120՟200 ժամ բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը որոշվում է համաձայն կրթության պետական  կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան կարգի հետեւյալ դեպքերումգ

1) միջնակարգ կրթության առաջին եւ երկրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում`  տվյալ ուսումնական հաստատության  մանկավարժական խորհրդի կողմից.

2) միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում` տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի ներկայացմամբ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

Սույն մասով սահմանված դեպքերում դրական որոշում ստացած սովորողը հանձնում է քննություն՝ ուսումնական պլանով նախատեսված հինգ առարկաներից, ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ։

Քննությունից անբավարար ստանալու, փոխադրման մասին որոշում չընդունվելու կամ 200 ժամից  ավելի բացակայելու դեպքում սովորողը կրկնում է  ուսումնական պլանով սահմանված տվյալ դասարանի ծրագիրը։»։

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի  1-ին մասի  27-րդ կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «սույն օրենքով,» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.05.2011
ՀՕ-128