ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-98 օրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 3-րդ հոդվածում «Կայազորային ծառայության» բառերը փոխարինել «Կայազորների» բառով, իսկ «տեղադրման կետերից» բառերը` «տեղակայման վայրերից» բառերով:
Հոդված 2. Կանոնագրքի 8-րդ հոդվածում «զինվորների» բառը փոխարինել «զինծառայողների» բառով:
Հոդված 3. Կանոնագրքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) առաջին տեղակալներից որեւէ մեկը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը» բառերով:
Հոդված 4. Կանոնագրքի 13-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի» բառերով:
Հոդված 5. Կանոնագրքի 14-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում, 23-րդ հոդվածին հաջորդող վերնագրում, 24-րդ հոդվածի առաջին նախադասությունում «ճառագայթային» բառը փոխարինել «ռադիացիոն» բառով:
Հոդված 6. Կանոնագրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետին» բառերով:
Հոդված 7. Կանոնագրքի 17-րդ հոդվածում`
1) չորրորդ պարբերության «պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի» բառերով.
2) ութերորդ պարբերության «հակաօդային պաշտպանությունը եւ» բառերը հանել.
3) տասներորդ պարբերությունը «ցուցումով» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի» բառերով.
4) տասնմեկերորդ պարբերության «մարդկանց լողանալու» բառերը փոխարինել «զինծառայողների լողալու» բառերով:
Հոդված 8. Կանոնագրքի 18-րդ հոդվածի առաջին նախադասությունը «տեղակալներին» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին» բառերով:
Հոդված 9. Կանոնագրքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Կայազորի պետի արձակուրդի կամ գործուղման հրամանը տալիս է իրավասու պաշտոնատար անձը, որով նաեւ սահմանվում է կայազորի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող պաշտոնատար անձը: »:
Հոդված 10. Կանոնագրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում, 22-րդ հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությունում «արդարադատության» բառը փոխարինել «իրավապահ» բառով:
Հոդված 11. Կանոնագրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի ութերորդ պարբերությունում «զորամասն» բառը փոխարինել «զորամասերն» բառով:
Հոդված 12. Կանոնագրքի 30-րդ հոդվածում «բնակավորման» բառից հետո «գլխավոր» բառը հանել:
Հոդված 13. Կանոնագրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում`
1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«- անձամբ կամ իր օգնականների միջոցով դիմավորել կայարան (օդանավակայան) ժամանած մարդատար գնացքները (ինքնաթիռը), զինվորական էշելոնները կամ պահակախմբերի ուղեկցությամբ եկած զինվորական բեռնատրանսպորտը, ստուգել դրանցում գտնվող զինծառայողների կարգապահությունը, նյութակենցաղային վիճակը, ինչպես նաեւ սպառազինության, ռազմական տեխնիկայի, նյութական միջոցների եւ այլ բեռների ամրակալման ապահովությունը.».
2) երրորդ պարբերության «բեռնել եւ» բառերը հանել, իսկ նույն պարբերությունը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «եւ բերման ենթարկել» բառերով:
Հոդված 14. Կանոնագրքի 34-րդ հոդվածում «սենյակների» բառը փոխարինել «սենյակներ» բառով:
Հոդված 15. Կանոնագրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ պահակության» բառերը փոխարինել «ու պահակային ծառայությունների» բառերով:
Հոդված 16. Կանոնագրքի 38-րդ հոդվածում`
1) երրորդ պարբերության «շուրջօրյա» բառը հանել, իսկ «տեղադրման» բառը փոխարինել «տեղաբաշխման» բառով.
2) վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«- ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ անձամբ ստուգել կայազորի վերակարգում նշանակված ստորաբաժանումների եւ անձանց նախապատրաստվելը, փոխարինումը եւ կայազորային պահակախմբերի, պարեկների, զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի ծառայություն կատարելը, կայազորի հերթապահ ստորաբաժանման պատրաստականությունը, ինչպես նաեւ պահակակետերի եւ պահակատների վիճակը.».
3) տասնմեկերորդ պարբերության «պահակների» բառը փոխարինել «պարեկների» բառով.
4) տասնչորսերորդ պարբերության «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով.
5) տասնութերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«- կայազորի պետի ցուցումով զորամասերի միջեւ բաշխել զորքերի ջրամատակարարման բաց ջրամբարները եւ առանձնացնել լողալու տեղերը, հսկողություն սահմանել լողալու տեղերը սարքավորելու, ինչպես նաեւ փրկարար լողորդների հերթապահ խմբերի եւ հերթապահ բուժակների (սանիտարական հրահանգիչների) ծառայությունը կազմակերպելու եւ անցկացնելու նկատմամբ.»:
Հոդված 17. Կանոնագրքի 41-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «մինչեւ երեք օր» բառերը փոխարինել «մինչեւ 72 ժամ» բառերով.
2) 2-րդ մասի «կարգապահական մեկուսարանում` այստեղ մեկուսացվածների գրքում» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ կարգապահական մեկուսարանի մեկուսացվածների գրքում» բառերով:
Հոդված 18. Կանոնագրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը «եղբայրներ,» բառից հետո լրացնել «պապ եւ տատ» բառերով:
Հոդված 19. Կանոնագրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի վեցերորդ պարբերությունում «ըստ շտապ զեկուցագրերի հաշվետախտակի» բառերը փոխարինել «ըստ սահմանված կարգի» բառերով:
Հոդված 20. Կանոնագրքի 46-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «կարգ ու կանոնը» բառը փոխարինել «կարգը» բառով.
2) 3-րդ մասի տասնհինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«- դիմավորել կայազորի պետին, նրա ուղղակի պետերին, կայազորի պետի տեղակալներին, զինվորական պարետին, ինչպես նաեւ զորքերի հրահանգավորումը (ստուգումը) ղեկավարելու եկածներին, նրանց հանձնարարությամբ եկած տեսչական (ստուգող) խմբի սպաներին, ներկայանալ նրանց եւ ուղեկցել կարգապահական մեկուսարանի տնօրինության տակ գտնվող տարածքում:»:
Հոդված 21. Կանոնագրքի 51-րդ հոդվածում, 54-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում, 216-րդ հոդվածի 1-ին մասում «նշանաբանները» բառը փոխարինել «նշանաբառերը» բառով:
Հոդված 22. Կանոնագրքի 54-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երրորդ պարբերության «պահակակետերին» բառը փոխարինել «պահակապետերին» բառով.
2) 2-րդ մասի հինգերորդ պարբերության «գնալու» բառը փոխարինել «գտնվելու» բառով.
3) 2-րդ մասի իններորդ պարբերության «(հոդվածներ 257, 258)» բառերը փոխարինել «(հոդված 258)» բառերով.
4) 3-րդ մասի «հերթապահի» բառը փոխարինել «հերթապահ» բառով:
Հոդված 23. Կանոնագրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի տասներորդ պարբերությունում, տասնչորսերորդ պարբերությունում, 87-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «պետական ավտոտեսչություն» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանություն» բառերով` համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 24. Կանոնագրքի 90-րդ հոդվածի երկրորդ, վեցերորդ պարբերություններում «պետավտոտեսչությունում» եւ «պետավտոտեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «ճանապարհային ոստիկանությունում» եւ «ճանապարհային ոստիկանության» բառերով:
Հոդված 25. Կանոնագրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասում «մյուս ստորաբաժանումներից» բառերը փոխարինել «մշտական տեղակայման վայրից» բառերով, իսկ «ունեցող» բառից հետո «օգնականին» բառը` «գումարտակի հերթապահին» բառերով:
Հոդված 26. Կանոնագրքի 97-րդ հոդվածի 1-ին մասում «պարեկներ» բառը փոխարինել «պահակայիններ» բառով:
Հոդված 27. Կանոնագրքի 98-րդ հոդվածում «քնից արթնացած» բառերը փոխարինել «արթուն» բառով, «պահակային» բառը` «պահակայինների» բառով, իսկ «ստեղծվում» բառը` «կազմվում» բառով:
Հոդված 28. Կանոնագրքի 99-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «զինված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կապի միջոցներ» բառերով.
2) 2-րդ մասի «պարունակում» բառը փոխարինել «պահունակում» բառով:
Հոդված 29. Կանոնագրքի 100-րդ հոդվածի 1-ին մասը «մեկնելուց առաջ» բառերից հետո լրացնել «, տագնապի դեպքում» բառերով:
Հոդված 30. Կանոնագրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասում «(զետեղելու)» բառը փոխարինել «(համալրելու)» բառով:
Հոդված 31. Կանոնագրքի 104-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պահակատների եւ պահակակետերի ապահովումը սարքավորումներով, պահպանության տեխնիկական եւ կապի միջոցներով, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտների ցանկապատը (հավելվածներ 5 եւ 6) եւ սույն Կանոնագրքով նախատեսված գույքով ապահովելու պատասխանատվությունը դրվում է ռազմական օբյեկտի պետի (զորամասի հրամանատարի) վրա:»:
Հոդված 32. Կանոնագրքի 105-րդ հոդվածում, 120-րդ հոդվածի 4-րդ մասում, 145-րդ հոդվածում, 218-րդ հոդվածում, 219-րդ հոդվածի 1-ին մասում, 231-րդ հոդվածում «նշանաբան» բառն իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «նշանաբառ» բառի համապատասխան հոլովաձեւերով, իսկ 105-րդ հոդվածի 4-րդ մասի «պահակակետ» բառը փոխարինել «պահակատուն» բառով:
Հոդված 33. Կանոնագրքի 108-րդ հոդվածում`
1) «կայարանների» եւ «կայարանները» բառերը համապատասխանաբար փոխարինել «կայանատեղերի» եւ «կայանատեղերը» բառերով.
2) «ավիացիայի» բառից հետո լրացնել «վարչության» բառով:
Հոդված 34. Կանոնագրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասում «ծրագրում» բառը փոխարինել «ծրարում» բառով:
Հոդված 35. Կանոնագրքի 122-րդ հոդվածի 4-րդ մասում «նշանակվում» բառից հետո «որեւէ» բառը հանել:
Հոդված 36. Կանոնագրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը «պահեստարանի» բառից հետո լրացնել «, կայանատեղերի եւ այլնի» բառերով:
Հոդված 37. Կանոնագրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասը «ընդունել,» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ երդում տալուց կամ այլ զորամասից տեղափոխվելուց հետո առնվազն մեկ ամիս չեն ծառայել,» բառերով:
Հոդված 38. Կանոնագրքի 129-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «հրամանատարը» բառից հետո «եւ» բառը փոխարինել «կամ» բառով.
2) 2-րդ մասի երրորդ պարբերության «պահակախմբի կազմ մտնելու» բառերը փոխարինել «պահակային ծառայություն ստանձնելու» բառերով.
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պահակային ծառայությունը մեկ երկու օրը մեկ տանող պահակախմբերի նախապատրաստման առաջին եւ երկրորդ փուլերի միջոցառումների անցկացման ժամանակը սահմանում է զորամասի հրամանատարը այն հաշվով, որպեսզի չիջնի պահակախմբերի պատրաստման որակը:»:
Հոդված 39. Կանոնագրքի 130-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերության «պատրաստման» բառը փոխարինել «նախապատրաստման» բառով.
2) երրորդ պարբերության «հարդարման պիտույքների» բառերը փոխարինել «անձնական հիգիենայի պարագաների» բառերով:
Հոդված 40. Կանոնագրքի 131-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «Այդ ժամանակ» բառերը փոխարինել «Մինչ այդ» բառերով:
Հոդված 41. Կանոնագրքի 132-րդ հոդվածը «ուղարկվում է» բառերից հետո լրացնել «զորամասի» բառով:
Հոդված 42. Կանոնագրքի 6-րդ գլխի վերնագրում «ԱՆԴԱՄՆԵՐԻ» բառը փոխարինել «ԱՆՁՆԱԿԱԶՄԻ» բառով:
Հոդված 43. Կանոնագրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի «ցուցակով» բառը փոխարինել «գույքացուցակով» բառով:
Հոդված 44. Կանոնագրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասում «219» թիվը փոխարինել «249» թվով:
Հոդված 45. Կանոնագրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում «եւ վաշտի (մարտկոցի)» բառերից հետո «բոլոր անմիջական» բառերը փոխարինել «հրամանատարի բոլոր ուղղակի» բառերով:
Հոդված 46. Կանոնագրքի 146-րդ հոդվածում «պահակների» բառը փոխարինել «պահակայինների» բառով, իսկ «պահակապետերի» բառը` «պահակակետերի» բառով:
Հոդված 47. Կանոնագրքի 147-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «պահակությանը» բառը փոխարինել «պահակախմբին» բառով:
Հոդված 48. Կանոնագրքի 150-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ընթերակաները» բառը փոխարինել «օգնականները» բառով.
2) 2-րդ մասի «պահակապետերին» բառը փոխարինել «ստորաբաժանման հրամանատարներին» բառերով:
Հոդված 49. Կանոնագրքի 152-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«- ժամանակացույցի համաձայն` անձամբ ստուգել պահպանության տեխնիկական միջոցների սարքինությունը եւ այդ նպատակով պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականին (օպերատորին) ուղարկել ծառայության ազդանշաններն ընդունող սարքավորման մոտ.»:
Հոդված 50. Կանոնագրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասում «140» թիվը փոխարինել «142» թվով:
Հոդված 51. Կանոնագրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «պահակատան ցուցակին» բառերը փոխարինել «պահակատանը գտնվող ցուցակին» բառերով:
Հոդված 52. Կանոնագրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասում «կարելի է» բառերը փոխարինել «թույլատրվում է» բառերով:
Հոդված 53. Կանոնագրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասում «չի տրվել» բառերը փոխարինել «չի հանձնվել» բառերով:
Հոդված 54. Կանոնագրքի 161-րդ հոդվածի 1-ին մասում «կանոններին» բառը փոխարինել «համապատասխան հրահանգին» բառերով:
Հոդված 55. Կանոնագրքի 164-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերության «պահակախմբի» բառը փոխարինել «պահակախմբերի» բառով.
2) երրորդ պարբերության «հին պահակախումբը» բառերը փոխարինել «պահակախմբերի» բառով.
3) չորրորդ պարբերության «մաշվածության» բառը փոխարինել «խափանման» բառով.
4) հինգերորդ պարբերության «խնամքի» բառը փոխարինել «պահելու» բառով:
Հոդված 56. Կանոնագրքի 174-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «297» թիվը հանել:
Հոդված 57. Կանոնագրքի 175-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության, 200-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «տեղադրման» բառը փոխարինել «տեղաբաշխման» բառով.
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«- հետեւել, որ ժամապահը եւ պահակակետն ընդունող պահակայինը ճիշտ կատարեն հանձնումը եւ ընդունումը, ժամապահի եւ պահակակետն ընդունող պահակայինի հետ անձամբ ստուգել լուսավորության, ցանկապատերի, դռների (դարպասների) սարքինությունը, պահեստարանների (պահեստների) վանդակացանցերի եւ պատերի վիճակը, կողպեքների, լարերի, կնիքների (կապարակնիքների) առկայությունը եւ դրանց համապատասխանությունը ծեփապատճեններին (դրոշմվածքներին) կամ պահպանության տակ գտնվող մարտական մեքենաների (այլ զենքերի ու ռազմական տեխնիկայի) քանակը, ինչպես նաեւ պահպանության տեխնիկական միջոցների, կապի, հրդեհաշիջման միջոցների եւ պահակային համազգեստի առկայությունն ու վիճակը.»:
Հոդված 58. Կանոնագրքի 183-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «ցուցանիշներով» բառը փոխարինել «ցուցանակներով» բառով:
Հոդված 59. Կանոնագրքի 184-րդ հոդվածի առաջին նախադասությունը «ունենա» բառից հետո լրացնել «լիցքավորված,» բառով, իսկ «գոտեփոկի վրա)» բառերից հետո` «, ինչպես նաեւ կապի միջոց» բառերով:
Հոդված 60. Կանոնագրքի 188-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «կարգապահական մեկուսարան» բառերը փոխարինել «պահակատուն» բառով.
2) 4-րդ մասի «անծանոթ է» բառերը փոխարինել «ինքը չէ» բառերով:
Հոդված 61. Կանոնագրքի 189-րդ հոդվածում «բռնատեղով» բառը փոխարինել «խզակոթով» բառով:
Հոդված 62. Կանոնագրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի յոթերորդ պարբերությունում «պահակադիրներին» բառը փոխարինել «իր պահակադրին» բառերով:
Հոդված 63. Կանոնագրքի 198-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պահակատան մուտքի մոտ կանգնած ժամապահը պարտավոր է պահպանել ու պաշտպանել պահակատունը, թույլ չտալ, որ որեւէ մեկը մոտենա, բացի այն անձանցից, որոնց պահակախումբը ենթարկվում է, գիտի դեմքով, եւ այն անձանցից, որոնք նրան ուղեկցում են.».
2) 2-րդ մասի «պահակայիններին» բառը փոխարինել «պահակախմբին` կատարելու հանձնարարված առաջադրանքը» բառերով:
Հոդված 64. Կանոնագրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) առաջին պարբերության «տեղակալի» բառը փոխարինել «օգնականի» բառով.
2) երկրորդ պարբերության «չխառնվեն» բառը փոխարինել «չշփվեն» բառով:
Հոդված 65. Կանոնագրքի 203-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պահակախմբերի փոխարինման նպատակն է ստուգել ծառայությունը կատարելու համար պահակախմբերի պատրաստությունը, սույն օրենքի 93-րդ հոդվածում նշված անձանց ենթակայությանն անցնելը եւ նոր պահակախմբերին իրավունք վերապահել հերթափոխել հին պահակախմբերին:»:
Հոդված 66. Կանոնագրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասում «իսկ» բառը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 67. Կանոնագրքի 208-րդ հոդվածի 1-ին մասում «իրենց հրամանների» բառերը փոխարինել «իրենց համարների» բառերով:
Հոդված 68. Կանոնագրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասում «պահակատների պահակների» բառերը փոխարինել «պահակակետերի պահակայինների» բառերով:
Հոդված 69. Կանոնագրքի 218-րդ հոդվածում «տեղադրված» բառը փոխարինել «տեղակայված» բառով:
Հոդված 70. Կանոնագրքի 221-րդ հոդվածի 1-ին մասում «ԿԱՆԳՆԻՐ» բառը փոխարինել «ՇԱՐՎԻՐ» բառով:
Հոդված 71. Կանոնագրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասում, 234-րդ հոդվածի 4-րդ մասում «պահակախմբերի» բառը փոխարինել «պահակախմբի» բառով:
Հոդված 72. Կանոնագրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «դրվելուց» բառը փոխարինել «կարգելուց» բառով, իսկ «ուղարկում» բառը` «ուղեկցում» բառով:
Հոդված 73. Կանոնագրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասը «(կամ պատահել է այս-այս):» բառերից հետո լրացնել «Պահակապետ`» բառով:
Հոդված 74. Կանոնագրքի 231-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «հին» բառը փոխարինել «նոր» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Նոր պահակապետը, հերթափոխի համար պահակատուն ներկայանալով, բացում է տագնապային ծրարը, ճշտում է պահակախմբի խնդիրները, լրացնում է պահակակետերի տեղեկագիրը, անհրաժեշտության դեպքում պահակադիրներին եւ պահակայիններին բացատրում է ժամապահների հատուկ պարտականությունները եւ սկսում է հերթափոխը:»:
Հոդված 75. Կանոնագրքի 234-րդ հոդվածի 4-րդ մասում «ստացողին» բառը փոխարինել «ընդունողին» բառով:
Հոդված 76. Կանոնագրքի 235-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Նշված դեպքերում պահակակետի ընդունմանը եւ հանձնմանը մասնակցում են պահակակետն ընդունող եւ պահակակետը հանձնող պահակապետերը:»:
Հոդված 77. Կանոնագրքի 236-րդ հոդվածի առաջին նախադասությունում «ստանձնող» բառը փոխարինել «ընդունող» բառով, իսկ «պահակադիրը» բառը` «իրենց պահակադիրներին» բառերով:
Հոդված 78. Կանոնագրքի 238-րդ հոդվածի 1-ին մասը «ուսին» բառից հետո լրացնել «(ավտոմատի դեպքում` Փոկին ԱՌ)» բառերով:
Հոդված 79. Կանոնագրքի 8-րդ գլխի վերնագրում «ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ» բառը փոխարինել «ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ» բառով:
Հոդված 80. Կանոնագրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասում «Պաշտպանության» բառը փոխարինել «Պահպանության» բառով, «ծառայում» բառը` «ստանձնում պահակային ծառայություն» բառերով, իսկ «աշխատանքին» բառը` «ծառայությանը» բառով:
Հոդված 81. Կանոնագրքի 245-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «զինանոցի պահարաններին» բառերը փոխարինել «զինաբուրգում» բառով.
2) 4-րդ մասի «արձակուրդի» բառը փոխարինել «հանգստի» բառով.
3) 6-րդ մասի «զինանոցի պահարանից» բառերը փոխարինել «զինաբուրգից» բառով:
Հոդված 82. Կանոնագրքի 248-րդ հոդվածի 1-ին մասում «Առանց կոշիկների, չհանելով» բառերը փոխարինել «Չհանելով կիսաճտքավոր կոշիկները,» բառերով:
Հոդված 83. Կանոնագրքի 249-րդ հոդվածի 3-րդ մասում «պահակատանն է մնում,» բառերից հետո «իսկ պահակատներում, որտեղ նրանք չկան, պահակայիններից որեւէ մեկը» բառերը հանել:
Հոդված 84. Կանոնագրքի 250-րդ հոդվածի 1-ին մասում «Կայազորային, ինչպես նաեւ զորամասի ենթակայությունից» բառերը փոխարինել «Կայազորի, ինչպես նաեւ զորամասի տարածքից (մշտական տեղակայված վայրից)» բառերով:
Հոդված 85. Կանոնագրքի 255-րդ հոդվածի 1-ին մասում «98» թիվը փոխարինել «93» թվով:
Հոդված 86. Կանոնագրքի 257-րդ հոդվածի 1-ին մասում «նշանակվել են խմբերը» բառերը փոխարինել «նշանակել են պահակախմբերը» բառերով:
Հոդված 87. Կանոնագրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «նրա» բառը փոխարինել «նրան» բառով:
Հոդված 88. Կանոնագրքի 271-րդ հոդվածում «անցաբառի» բառը փոխարինել «նշանաբառի» բառով:
Հոդված 89. Կանոնագրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասում «եռահամակարգ» բառը փոխարինել «եռահերթափոխով» բառով:
Հոդված 90. Կանոնագրքի 300-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ավտոմեքենաներով փոխադրվող բեռը պահպանվում է 290-296 հոդվածների պահանջներին համապատասխան:»:
Հոդված 91. Կանոնագրքի 330-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ընթերակաները» բառը փոխարինել «օգնականները» բառով.
2) 2-րդ մասի «Դիմավորող» բառը փոխարինել «Դիմավորվող» բառով, իսկ «(ձախ, կենտրոն)» բառերից հետո ««ՀԱՎՍԱՐ»» բառը հանել:
Հոդված 92. Կանոնագրքի 345-րդ հոդվածի 3-րդ մասը ««Ուսին ԱՌ» դիրքով» բառերից հետո լրացնել «, դագաղը ավտոմեքենայի վրա տեղափոխելիս ժամապահները նստած դիրքում զենքը դնում են ծնկների արանքում եւ երկու ձեռքով բռնում, կանգնած դիրքում ավտոմատը կրում են «Կրծքին ԱՌ» դիրքով, իսկ կարաբինը` «Ոտքին ԱՌ» դիրքով:» բառերով:
Հոդված 93. Կանոնագրքի հավելված 3-ում «Հոդվածներ» բառից հետո «121» թիվը փոխարինել «120» թվով:
Հոդված 94. Կանոնագրքի հավելված 5-ի 9-րդ կետում`
1) առաջին նախադասության «պահակային հագուստը» եւ «շինելի» բառերը փոխարինել «պահակային համազգեստի» բառերով, իսկ «պահակակետի խուց» բառերը` «պահակակետի ծածկասունկ» բառերով.
2) երկրորդ նախադասության «Պահակակետի խուցը ներկրվում է» բառերը փոխարինել «Պահակակետի ծածկասունկը ներկվում է» բառերով:
Հոդված 95. Կանոնագրքի հավելված 6-ում`
1) 2-րդ մասի տասներկուերորդ պարբերության «զինադարակ» բառը փոխարինել «զինաբուրգ» բառով.
2) 3-րդ մասի տասնութերորդ պարբերության «արկղով» բառը փոխարինել «դարակով» բառով.
3) 4-րդ մասի «եւ պահակախմբի մյուս անձանց միաժամանակյա հանգստի հաշվով (ում որ 243 հոդվածով նախատեսված է հանգստանալ)» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ սույն օրենքի 248 հոդվածով նախատեսված պահակախմբի մյուս անձանց միաժամանակյա հանգստի հնարավորությունն ապահովելու համար սենյակը պետք է ունենա հերթապահ կապույտ լուսավորություն, իսկ սենյակի պատուհանների վրա կախված լինեն լուսաքողարկող սեւ վարագույրներ» բառերով:
Հոդված 96. Կանոնագրքի հավելված 7-ի ծանոթության 1-ին մասում «Փամփուշտների առգրավման» բառերը փոխարինել «Փամփուշտները վերցնելու» բառերով:
Հոդված 97. Կանոնագրքի հավելված 9-ի ծանոթության 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ամպրոպի եւ կայծակի դեպքում ժամապահին թույլատրվում է զենքը եւ մետաղական այլ իրերը դնել 3-4 մետր հեռավորության վրա` չթուլացնելով զգոնությունը:»:
Հոդված 98. Կանոնագրքի հավելված 10-ի 1-ին ենթավերնագրում «Ուսման» բառը փոխարինել «Ուսուցման» բառով:
Հոդված 99.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
06.05.2011
ՀՕ-125