Armenian      
Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին   (Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.04.2011

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ եւ 5.1-ին կետերով.

«3.2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) պետական ռեգիստրի կենտրոնական մարմին է ներկայացնում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկը:

Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկում ներառված իրավաբանական անձի գրանցման հայտի հետ չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «գ.2» ենթակետով սահմանված տեղեկանքը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Հանձնաժողովին` Հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպեu Հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:».

«5.1. Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկում ներառված անհատ ձեռնարկատերը չի ներկայացրել սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի «բ.1» ենթակետով սահմանված տեղեկանքը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Հանձնաժողովին` Հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպեu Հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  7-րդ կետով.

«7. Պետական գրանցման համար դիմող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են, մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով գրանցման համար դիմելը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ եւ 9-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնել Հանձնաժողով:»:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) իրավաբանական անձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում է Հանձնաժողովի տրամադրած տեղեկանքն առ այն, որ տվյալ միացումը կամ միաձուլումը չի հակասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

Սույն կետով նախատեսված տեղեկանքի բացակայությունը հիմք է իրավաբանական անձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումի ընդունումը մերժելու համար:»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին կետը  լրացնել «գ.2» ենթակետով.

«գ.2) Հանձնաժողովի որոշմամբ մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող համարվող իրավաբանական անձանց լուծարման դեպքում` նաեւ տեղեկանք Հանձնաժողովից առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տվյալ իրավաբանական անձի լուծարմանը.».

2) 2-րդ կետը լրացնել «բ.1» ենթակետով.

«բ.1) Հանձնաժողովի որոշմամբ մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող համարվող անհատ ձեռնարկատերը` նաեւ տեղեկանք Հանձնաժողովից առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տվյալ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուն.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.05.2011
ՀՕ-139