ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) uույն oրենuգրքով (տարբեր հոդվածներով կամ միեւնույն հոդվածով կամ հոդվածի միեւնույն կամ տարբեր մաuերով կամ կետերով) նախատեuված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.»:
Հոդված 2. Օրենսգրքի 21-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «չորրորդ եւ հինգերորդ» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ 5.1-ին» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաների, իսկ վերջիններիս բացակայության դեպքում դրանց արժեքի բռնագրավումը պարտադիր է:»:
Հոդված 4. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «տասնհինգ տարի» բառերը փոխարինել «քսան տարի» բառերով.
2) 4-րդ մասի «տասնհինգ տարին» բառերը փոխարինել «քսանհինգ տարին» բառերով, իսկ «քսան տարին» բառերը` «երեսուն տարին» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով նախատեսված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր եւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս:»:
Հոդված 6. Օրենսգրքի 66-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական եւ լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մաuնակիորեն գումարելու միջոցով:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մաuնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, գումարելիu վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին:».
3) 4-րդ մասի «տասնհինգ տարին» բառերը փոխարինել «քսանհինգ տարին» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասում «քսան տարին» բառերը փոխարինել «երեսուն տարին» բառերով:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 67.1-ին հոդվածով.
«Հոդված 67.1. Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում
1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր եւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը եւ ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետեւանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաեւ նոր հանցագործության բնույթը, ծանրությունը եւ հետեւանքները:
2. Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:
Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:
Հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից:»:
Հոդված 9. Օրենսգրքի 104-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «վեցից տասներկու տարի» բառերը փոխարինել «ութից տասնհինգ տարի» բառերով.
2) 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասի սանկցիայի «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ կատարվել են նախկինում ապօրինի աբորտ կատարելու համար դատապարտված անձի կողմից» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենսգրքի 175-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն գլխում զգալի չափ է համարվում`
1) գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը).
2) յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաuտանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):».
4) 4-րդ մասի հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենսգրքի 176-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) կատարվել է` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,».
2) 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:».
4) 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) բնակարան ապoրինի մուտք գործելով,»:
Հոդված 16. Օրենսգրքի 177-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`».
2) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,».
3) 2-րդ մասի 4-րդ կետն ուժն կորցրած ճանաչել.
4) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով:».
5) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) բնակարան ապoրինի մուտք գործելով,».
7) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենսգրքի 178-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,».
2) 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով:».
4) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18. Օրենսգրքի 179-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».
3) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:
Հոդված 19. Օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 21. Oրենսգրքի 182-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապա-տիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով.
2) 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) խոշոր չափերով,».
4) 3-րդ մասի 2-րդ կետից հանել «գույք ստանալու նպատակով» բառերը.
5) 3-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 22. Օրենսգրքի 21-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 186.1-ին հոդվածով.
«Հոդված 186.1. Գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելը
1. Իր պարտականություններն անբարեխիղճ կամ անփույթ կատարելն այն անձի կողմից, որին հանձնարարված է գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետեւանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հաuնող (Հայաuտանի Հանրապետությունում uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հափշտակում, վնաuում կամ կորուստ, եթե չկան պաշտոնեական հանցագործության հատկանիշներ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով:»:
Հոդված 23. Oրենսգրքի 215-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:».
2) 2-րդ մասի «հոգեմետ» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների» բառերով.
3) 6-րդ մասը «մաքսանենգության առարկաները» բառերից հետո լրացնել «իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ դրանց արժեքը» բառերով:
Հոդված 24. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 25. Օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 26. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 27. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 28. Օրենսգրքի 269.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 29. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 30. Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 31. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 32. Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 33. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 35. Օրենսգրքի 305-րդ հոդվածի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:
Հոդված 36. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 37. Օրենսգրքի 311.1-ին հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 38. Օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 39. Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 40. Օրենսգրքի 314-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 41. Օրենսգրքի 384-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի սանկցիայի «հինգից տասը տարի» բառերը փոխարինել «յոթից տասներկու տարի» բառերով.
2) 2-րդ մասի սանկցիայի «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:
Հոդված 42. Օրենսգրքի 387-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի սանկցիայի «առավելագույնը տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը քսան տարի ժամկետով» բառերով.
2) 2-րդ մասի սանկցիայի «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:
Հոդված 43. Օրենսգրքի 388-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:
Հոդված 44. Օրենսգրքի 389-րդ հոդվածի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի բառերով:
Հոդված 45. Օրենսգրքի 390-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի սանկցիայի «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով.
2) 3-րդ մասի սանկցիայի «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներեքից քսան տարի» բառերով:
Հոդված 46. Օրենսգրքի 392-րդ հոդվածի սանկցիայում «յոթից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասից քսան տարի» բառերով:
Հոդված 47. Օրենսգրքի 393-րդ հոդվածի սանկցիայում «տասներկուսից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասնչորսից քսան տարի» բառերով:
Հոդված 48. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.05.2011
ՀՕ-143