ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 53. Գույքի մանր հափշտակումը
1. Գույքի մանր չափերով հափշտակությունը՝ գողության, յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածով նախատեuված մանր չափերով հափշտակություն է`
- գողության միջոցով իրավախախտումը կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը).
- յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության եղանակով իրավախախտումը կատարելու պահին Հայաuտանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.05.2011
ՀՕ-144