ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «ը», «ժ», «ժե», «ժը» եւ «ի» ենթակետերը, ինչպես նաեւ 4.1-ին, 9-րդ, 11-րդ, 16-րդ եւ 16.1-ին գլուխներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, «ժե», «ժը», «ի»» բառերը:
Հոդված 3. Օրենքի 36.7-րդ հոդվածի 2-րդ մասում ««գ», «ե», «ժը» եւ (կամ) «ի» ենթակետերով» բառերը փոխարինել ««գ» եւ (կամ) «ե» ենթակետերով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոկանգառների վրա, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
24.05.2011
ՀՕ-148