Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 11.05.2011

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության 1985 թվականի  դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամuվա ընթացքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 169.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «տեսչության տարածքային» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 170.2-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «տեսչության» բառը:

Հոդված 4. Օրենսգրքի 170.4-րդ հոդվածի վերնագրից հանել «տեսչության տարածքային» բառերը եւ տեքստից հանել «տեսչության» բառը:

Հոդված 5. Օրենսգրքի 170.6-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «տեսչության տարածքային» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «տեսչության» բառը, ինչպես նաեւ 2-րդ մասի «Հարկային տեսչության մարմինների անունից» բառերը փոխարինել «Հարկային մարմինների անունից» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.05.2011
ՀՕ-155