Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.05.2011

Հոդված 1.  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 11-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ   ԲՆԱԳԱՎԱՌ
 
1.
Փոստային կապի գործունեություն
ԿՄ
Բ
Ա
-
-
-
-
-
»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Հոդված 3. Անցումային դրույթներ

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ բաժնով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար նախկինում տրամադրված լիցենզիաները ենթակա են վերաձեւակերպման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 3-ամսյա ժամկետում:

Սույն հոդվածով սահմանված ժամկետում լիցենցիայի վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար նախատեսված պետական տուրքը չի գանձվում: Սույն հոդվածով սահմանված ժամկետում լիցենզիաները չվերաձեւակերպելու դեպքում լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիաների գործողությունը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

05.06.2011
ՀՕ-158