ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիuի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «մեկ այլ» եւ «կամ ավագանու անդամ» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը «աշխատանքից» բառից հետո լրացնել «, լինել ավագանու անդամ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում`
1) 1-ին մաuը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով որոշում է ընդունում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր առանձնացնելու մասին:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.
«2.2) վերացնում է Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները:»:
Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
14.06.2011
ՀՕ-167