Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2011

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 149-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգրքի  151-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 3 . Օրենսգրքի 152-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 154-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 154.3-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 154.4-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 154.5-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ`  երեքից հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 154.6-րդ հոդվածով.

«Հոդված 154.6. Ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը`

պատժվում է ազատազրկմամբ`  երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեքի տարի ժամկետով:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.06.2011
ՀՕ-166