Armenian      
Նոտարիատի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2011

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին  պարբերության  «բարձրագույն իրավաբանական կրթություն» բառերը փոխարինել «իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում» բառերով, «1 տարվա» բառերը` «6 ամսվա» բառերով, եւ պարբերությունը «ստաժավորում» բառից հետո լրացնել «, իսկ 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժի կամ գիտական աստիճանի առկայության դեպքում` առնվազն 3 ամսվա ստաժավորում» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Նոտարի թեկնածուների որակավորման ստուգմանը կարող է մասնակցել եւ նոտարի պաշտոնում նշանակվել նաեւ իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական  աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան ունեցող` Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին` անկախ ստաժավորման հանգամանքից: Որակավորման ստուգումը հանձնած նման անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են կառավարության սահմանած կարգով նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցմանն ուղղված եռամսյա դասընթացը ավարտելուց հետո:»: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.06.2011
ՀՕ-176