Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2011

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիuի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը «քաղաքացիական,» բառից հետո լրացնել «Ազգային ժողովի աշխատակազմի,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.

«ա.1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից`  պետական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք,»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

16.06.2011
ՀՕ-190