ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 189.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով.
2) 2-րդ մասի «հարյուրքսանապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերը` «երեքհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 189.3-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «ոչ հայերեն ձեւավորելը» բառերից հետո լրացնել «, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը» բառերով.
2) 1-ին մասը «ոչ հայերեն ձեւավորելը» բառերից հետո լրացնել «, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը» բառերով.
3) 1-ին մասի «հիսնապատիկից մինչեւ ութսունապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով.
4) 2-րդ մասի «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերը` «երեքհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 189.4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով.
2) 2-րդ մասի «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 189.6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապա-տիկի չափով» բառերով.
2) 2-րդ մասի «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
09.06.2011
ՀՕ-163