Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Եկամտահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2011

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.2-րդ հոդվածով`

«Հոդված 11.2. Ազատ տնտեսական գոտու շահագործումից ստացված եկամուտը

Հարկվող եկամուտը որոշելիս Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու` անբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից ստացված եկամտի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.06.2011
ՀՕ-195