ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.05.2011
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին կետի «զ» եւ «է» ենթակետերը, 67.1-ին, 67.2-րդ, 67.3-րդ հոդվածները, 67.4-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 67.5-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն կետով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառման դրույթը չի տարածվում ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների, տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների վրա:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
18.06.2011
ՀՕ-200