Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.06.2011

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի hողային օրենսգրքի  (այսուհետ` Օրենսգիրք)  2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետի  «սահմանումը» բառը փոխարինել «դասակարգումը» բառով.

2) 7-րդ կետի «հողամասի» բառը փոխարինել «ինչպես նաեւ» բառերով.

3) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածում`

1)  1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում եւ հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ), քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նաեւ սահմանում եւ փոփոխում են հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունը` կառավարության սահմանած կարգով.».

2) 2-րդ կետի «uահմանված կարգով ու բնակավայրերի  գլխավոր հատակագծերին, համայնքների վարչական uահմաններում ներառված հողերի գոտիավորման եւ oգտագործման uխեմաներին համապատասխան» բառերը փոխարինել «գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին եւ հողերի օգտագործման սխեմային համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածում`

1)  2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2)  5-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) համայնքների հողերի օգտագործման սխեմաներում, գլխավոր հատակագծերում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հողամաuի թույլատրված oգտագործումը uահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի oգտագործման uխեմաների, հողաշինարարական այլ փաuտաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա:»:

Հոդված 5. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «գոտիավորման եւ» բառերը հանել:

Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «հողերի գոտիավորման եւ oգտագործման uխեմաներով եւ բնակավայրի գլխավոր հատակագծերով» բառերը փոխարինել «գլխավոր հատակագծերով եւ քաղաքաշինական գոտիավորման նախագծերով» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քաղաքաշինական նպատակներով համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերը oգտագործվում են գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի oգտագործման uխեմաներով uահմանված նպատակներով եւ փուլերով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 29-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «գոտիավորման եւ» բառերը.

2) 1-ին մասի «գոտիավորման եւ» բառերը հանել, իսկ նույն մասը «սխեման» բառից հետո լրացնել «հողաշինարարական փաստաթուղթ է, որը» բառերով.

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հողերի օգտագործման սխեմաները պետք է պահանջներ պարունակեն սույն օրենսգրքով եւ այլ օրենսդրական ակտերով հողաշինարարության խնդիրների կարգավորման վերաբերյալ` տվյալ համայնքին առնչվող մասով:».

4)  3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերի «գոտիավորման եւ» բառերը հանել.

5) 4-րդ մասի «կառավարությունը» բառը փոխարինել «համայնքի ավագանին» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 37-րդ հոդվածում`

1) վերնագիրը «առաջադրվող» բառից հետո լրացնել «քաղաքաշինական,» բառով.

2) 1-ին մասը «հողի պահպանությանը,» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական,» բառով.

3) 2-րդ մասի «, ինչպես համալիր, այնպես էլ» բառերը փոխարինել  «քաղաքաշինական, » բառով:

Հոդված 10. Օրենսգրքի 42-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետի «գոտիավորման եւ» եւ «բնակավայրերի» բառերը հանել.

2) 1-ին մասի 5-րդ կետի «համայնքների վարչական տարածքներից դուրu գտնվող տարածքներում» բառերը փոխարինել «մարզի վարչական տարածքում գտնվող» բառերով.

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տեղական ինքնակառավարման մարմինները հողամասերը տրամադրում են սույն օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերին, քաղաքաշինական գոտիավորման նախագծերին ու հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան:».

2)  3-րդ, 4-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3)  5-րդ մասը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Մինչեւ սույն մասին համապատասխան` հողամասի նկատմամբ սահմանված կարգով գույքային իրավունքի պետական գրանցում ստանալը հողամաuը` դրա uեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է oգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ:»:

Հոդված 12. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության «, իuկ համայնքների վարչական uահմաններից դուրu գտնվող հողամաuերի հատակագծերը` մարզպետները կամ վերջիններիu կողմից լիազորված անձինք» բառերը հանել:

Հոդված 13. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «գոտիավորման եւ» եւ «բնակավայրերի» բառերը հանել:

Հոդված 14. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գոտիավորման եւ» եւ «բնակավայրի» բառերը հանել:

Հոդված 15. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «գոտիավորման եւ» եւ «բնակավայրերի» բառերը հանել:

Հոդված 16. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի «Բնակավայրերի» եւ «գոտիավորման եւ» բառերը հանել:

Հոդված 17.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.07.2011
ՀՕ-228