Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.06.2011

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի 19-րդ հոդվածի «16. Քաղաքաշինության բնագավառ» բաժնի 16.1-ին, 16.2-րդ եւ 16.3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«16.1. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի
40-ապատիկի չափով
16.2. Շինարարության իրականացման յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 80-ապատիկի չափով
16.3. Շինարարության որակի տեխնիկական հսկողության յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»:
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.07.2011
ՀՕ-231