ՕՐԵՆՔԸ
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Համահայկական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-30-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Համահայկական բանկը`
1) կարող է պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում, պարտատոմսերով եւ (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրաված միջոցների չափը պետք է ավելի լինի 100 միլիոն Հայաuտանի Հանրապետության դրամից.
2) չի վարում հաշիվներ եւ չի տրամադրում կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը).
3) տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր եւ (կամ) ներդրումներ:»:
Հոդված 2. Oրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը «գործադիր» բառից առաջ լրացնել «գլխավոր» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Համահայկական բանկի խորհրդի նախագահի եւ (կամ) անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:»:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
11.07.2011
ՀՕ-215