Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.06.2011

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի  ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 175-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) առաջին պարբերությունը հանել.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն գլխում զգալի  չափ է համարվում հանցագործության պահին  Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը  չգերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 2. Oրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան «չափով,» բառից հետո լրացնել  «կամ»  բառով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

11.07.2011
ՀՕ-219